Պետք է հաղթահարենք ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. Թաթոյան

Պետք է հաղթահարենք ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշռպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը հրապարակել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությունը` նրանց խիստ մտահոգությունները և աջակցությունը ու գրել.

 

«Մեր հավաքական խնդիրն է`

 

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, հայ համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։

 

Շնորհակալություն մեր գործընկերներին գործադրվող հետևողական ջանքերի համար`

Կարօ Ղազարեան, Գառնիկ Քերքոնեան, Յակոբ Ճէրնազեան, Սետրակ Պալեան կրտսեր, Լիզ Միրզա Ալ-Դաճանի, Անի Նազարեան, Ջեք Յուրէճեան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»։

Leave a Reply

Your email address will not be published.