ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին ու նշել, որ պետք է հասկանալ, թե այս հարաբերություններում որն է Հայաստանի ազգային շահը։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն, նա պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձեցումը շատ երկրների համար՝ հակամարտությունների մեջ ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ»,- այս մասին ճեպազրույցում ասել է Զախարովան՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությանը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը։
«Հավանաբար, այստեղ մենք պետք է գնանք հիմնական պարամետրերի հետևից: Որո՞նք են յուրաքանչյուր երկրի, մասնավորապես, Հայաստանի ազգային շահերը»,- ասել է նա։
Զախարովան թվարկել է, թե ՆԱՏՕ-ն որտեղ ինչ է արել։
«Երբ պետք է՝ կաշառել են պաշտոնյաներին, ինչպես դա եղավ Ուկրաինայում, ինչպես տեսնում ենք Մոլդովայում, ինչպես դա եղել է մի շարք այլ պետություններում, նրանք դրա համար բավականաչափ գումար ունեն և այլն։ Բայց երբ անհրաժեշտ է ստեղծել իրական նյութական հարթակներ և հիմք՝ համապատասխան երկրների տնտեսությունների զարգացման համար, ապա ինչ-ինչ պատճառներով խոստումները երբեք չեն կատարվում»,- եզրա