ՊՆ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել

ՊՆ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշում են Պաշտպանության նախարարությունից։

Leave a Reply

Your email address will not be published.