ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում։ Այդ առնչությամբ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց», – նշված է հաղորդագրության մեջ: