ՊՆ-ն հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

ՊՆ-ն հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական»,- ասված է հայտարարությունում:

Leave a Reply

Your email address will not be published.