Պուտինը հանձնարարել է վերանայել միգրացիոն քաղաքականությունը

Պուտինը հանձնարարել է վերանայել միգրացիոն քաղաքականությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Հայտարարությունը նա արել է ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։

 

«Մենք պետք է խորապես և արմատապես վերանայենք միգրացիոն քաղաքականության մեր մոտեցումները։ Խնդրում եմ Ներքին գործերի նախարարությանը, մյուս իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին՝ կառավարության և նախագահի աշխատակազմի հետ միասին բոլոր հարցերը համակողմանի և մանրամասն մշակել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ պետք է ներկայացնել առաջնահերթ որոշումների ցանկը։

 

Պուտինը տարակուսանք է հայտնել․ «Երբ այս կամ այն գործի հանգամանքներն ես ուսումնասիրում, պարզվում է, որ մարդը Ռուսաստանում է հայտնվել՝ առանց լուրջ խնդիրների, անցել է բոլոր ընթացակարգերը, աշխատանքի արտոնագիր է ստացել՝ շատ դեպքերում անցյալում կատարած լինելով իրավախախտումների մի ամբողջ շարք, երբեմն նույնիսկ՝ լուրջ ու չարամիտ իրավախախտումներ։ Իսկ հետո նա դիմում է քաղաքացիություն ստանալու համար՝ անգամ չտիրապետելով ռուսերենին։

 

Անհրաժեշտ է կենսաչափական տվյալների ժամանակակից՝ թվային, էլեկտրոնային բազաներ կազմել։ Եղածներն, ըստ ամենայնի, թերի են, հնարավորություն չեն տալիս ամբողջ ծավալով կանխարգելել ռիսկերը և անօրինական միգրացիայի դեպքերը»,- ասել է Պուտինը։

 

Նա դժգոհություն է հայտնել, որ ի տարբերություն միգրանտների՝ ռուսաստանցիները, որոնց ծնողները, պապերը «ծնվել, մեծացել են Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, տարիներով են սպասում քաղաքացիություն ստանալու իրենց հերթին»։

Leave a Reply

Your email address will not be published.