Պուտինը նստել է Lada Aura-ի ղեկին եւ վարել այն М-11 մայրուղով

Պուտինը նստել է Lada Aura-ի ղեկին եւ վարել այն М-11 մայրուղով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեստավորել է «Վեստայի» VIP-տարբերակը՝ գալով «Նեւա» М-11 մայրուղու վերջին հատվածի բացմանը, շրջանցելով Տվերը,  Lada Aura մեքենայով։ Կադրերը հրապարակվել են «Кремль. Новости» թելեգրամ-ալիքում։

«Մենք կատարում ենք մարզերի տրանսպորտային, տնտեսական կապվածության եւս մեկ քայլ արդյունավետ լոգիստիկայի եւ անվտանգ ճանապարհային ցանցի զարգացման, հեռանկարային միջազգային տրանսպորտային միջանցքների ձեւավորման, եւ որ գլխավորն է՝ մարդկանց կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»,- հայտնել է նախագահն արարողության ժամանակ։

Կադրերում երեւում է, թե ինչպես է պետության ղեկավարը նստած Lada Aura-ի ղեկին, իսկ մեքենային հետեւում են մի քանի Aurus Komendant-ներ։

«Նեւա» М-11 մայրուղին միացրել է Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը, նրա երկարությունը 669 կիլոմետր է։

Leave a Reply

Your email address will not be published.