ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,43%-ի մշակումից հետո ձայների 87,32%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։
Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, ով հավաքել է ձայների 4,32%-ը, երրորդը՝ Վլադիսլավ Դավանկովը՝ ձայների 3,79%-ով։ Չորրորդ տեղում Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,19%-ով։