Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Աֆրիկայում և Կովկասում առկա իրավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պարոն Պուտինի հետ քննարկել ենք մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Քննարկումների շրջանակներում մենք անդրադարձանք Սիրիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լիբիայի վերջին զարգացումներին»,- ասել է Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։