Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հաշվի առնելով, որ իրավիճակ է փոխվել՝ Պուտինը և Փաշինյանն այդ հարցում համաձայնության են եկել»,-ասել է Պոսկովն ու ավելացրել, որ հայկական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտնել էր.
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»։