Ջրաշեն թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ջրաշեն թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 03։12-ին։ Այրվել է տան (250 քմ) խորդանոցը՝ 50 քմ և ջերմահարվել տանիքը՝ 50 քմ։

Leave a Reply

Your email address will not be published.