Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով. հաշիվը 2-1 է

Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով. հաշիվը 2-1 է

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում Ռանոսը 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հեռվիվ կատարած ուժեղ հարվածով գրավեց Կիպրոսի հավաքականի դարպասը։

Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ է ձևակերպում։ Նա նույն խաղի մեջ երկրորդ գոլն է խփում: Հաշիվը 2-1 է, ընթանում է երկրորդ խաղակեսը։

Leave a Reply

Your email address will not be published.