Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հասցեին։ Հերթական ճեպազրույցում, այդ մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքել 2021-2022 թթ-ի Հայաստանի սահմանի խախտման դեպքերին։
«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ։ Կարելի է և պետք է քննադատել, բայց (քննադատությունը) անհիմն է։
Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ լիովոին համապատասխան ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին», – ասել է Զախարովան։