ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հունվարի 24-ին Գորիս քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Արման Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2023 թ. հոկտեմբերի 17-ից ՌԴ Վորոնեժ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: