ՌԴ նախագահի թեկնածուները 29-ն են

ՌԴ նախագահի թեկնածուները 29-ն են

Առաջիկա ընտրություններում որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու   առաջադրվածների թիվն արդեն հասել է 29-ի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Ինքնաառաջադրվող թեկնածուների կողմից ԿԸՀ-ին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։ Քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների փաստաթղթերն ընդունվելու են մինչև հունվարի 1-ը։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները անցկացվելու են 2024 թվականի մարտի 15-17-ը։

Leave a Reply

Your email address will not be published.