ՌԴ ՊՆ-ի հայտարարագիրը՝ իր հսկողության տակ Արցախի ՊՆ-ի հանձնած զինտեխնիկայի և սպառազինության մասին

ՌԴ ՊՆ-ի հայտարարագիրը՝ իր հսկողության տակ Արցախի ՊՆ-ի հանձնած զինտեխնիկայի և սպառազինության մասին

ՌԴ պաշտպնության նախարարությունը տեղեկագիր է հրապարակել, որում ներկայացված է Արցախի Պաշտպանության նախարարության կողմից հանձնված ռազմական տեխնիկայի թվաքանկի մասին:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված ստորաբաժանումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ ահնձնել զենքերը և ռազմական տեխնիկան։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ առաքվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 48 միավոր դաշտային հրետանային կայաններ, և ականանետեր, ավելի քան 4,8 հազար հրաձգային զինատեսակներ, հակատանկային և հկաօդային  զինատեսակներ, մոտ 3 մլն զինամթերքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.