Ռուսաստանը կշարունակի լինել Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման երաշխավորը. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի լինել Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման երաշխավորը. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի կատարել անվտանգության եւ կայունության երաշխավորի դերը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը շարունակում է խաղալ հետեւողական, շատ կարեւոր դեր այս տարածաշրջանում իրադրության կայունացման եւ դեկոնֆլիկտինգի գծով։ Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս դեպքում «շատ կարեւոր է այս տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունների կողմնակցությունը  երկամյա վաղեմության եռակողմ այն պայմանավորվածություններին, որոնք կնքվել են»։ «Հենց այդ պայմանավորվածություններին հետեւելն է հաջողության գրավականը»,- ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.