Ռուսաստանը չի բացառում Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հավանականությունը

Ռուսաստանը չի բացառում Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հավանականությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ մերձ հարաբերություններ ունենալու քաղաքական կուրսը «ի սկզբանե սխալ ընտրություն է եղել»։

 

«Հայաստանի դիրքորոշումը, թե Ռուսաստանի հետ մերձ հարաբերությունների հաստատման քաղաքական կուրսն ի սկզբանե սխալ է եղել, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայման»,- այս առնչությամբ ասել է Լավրովը։

 

«Ասելու համար, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել Ռուսաստանի հարցում, մեղմ ասած, քաղաքական խիզախություն է պետք ունենալ։ Եթե դա Հայաստանի ամբողջ ղեկավարության գնհատականն է և հիմնված է ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա անհրաժեշտություն է առաջանում շատ հարցերում վերանայել հայ-ռուսական հարաբերությունները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.