Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը նշել է, որ այժմ իրավիճակը Ղարաբաղում մնում է ծանր։ Զախարովան ՌԴ իշխանությունների անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Leave a Reply

Your email address will not be published.