Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով

Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա  որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

«Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published.