Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից

Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից

Սկսվել է Լեռնային Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խաղաղապահ կոնտինգենտի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի տարածքը։

Նշվում է, որ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։

«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Leave a Reply

Your email address will not be published.