Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ազգային ժողովի մոտ անվտանգությունն ուժեղացվել է: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոացվել և այդ գործընթացը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՊՆ-ի՝ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Իսկ արդեն ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԱԺ-ն չեղարկել է ԱԺ արտահերթ նիստը: