Երևանում ընթանում սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Վահագն Չալյանը (88 կգ) դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սա հայ մարզիկների 4-րդ բրոնզե մեդալն է մրցաշարում։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին մեդալները նվաճել են Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը։ Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Աշխարհի առաջնությունում։