Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր արծաթին՝ 214 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 165 կգ արդյունքով: Երկամարտում Մարտիրոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 363 կգ արդյունքով: Հայաստանի թիմը երկամարտում արդեն 10 մեդալ է նվաճել:

 

Leave a Reply

Your email address will not be published.