Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագա

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագա

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ։ ԱԺ նիստին մասնակցող 23 պատգամավորներից 22-ը քվեարկեցին նրա օգտին։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը

ԱՀ ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ հետևյալ որոշումն է ընդունել.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածներով  Արցախի  Հանրապետության Ազգային ժողովը  ո ր ո շ ու մ  է.
Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի Հանրապետության նախագահ»:

Նրա թեկնածությունն ԱՀ նախագահի պաշտոնի համար առաջադրել էին խորհրդարանական երեք  խմբակցությունները։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էր նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխության համաձայն, Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։ Համաձայն այդ փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ»:

Սամվել Շահրամանյանի կենսագրական տվյալներ (ԱՀ կառավարության կայք)

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. 01 դեկտեմբեր, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

Աշխատանքային գործունեություն
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։
2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
2023 թ․ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Այլ տվյալներ
1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:
Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:
2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Leave a Reply

Your email address will not be published.