Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Համաժողովը կիրականացվի հետևյալ երեք ուղղություններով՝
կամավորական աշխատանք,
երիտասարդական ձեռներեցություն,
երիտասարդական տուրիզմ:
Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, երիտասարդ առաջնորդներ, փորձագիտական և գործարար համայնքի, ինչպես նաև ՌԴ և ՀՀ երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովին մասնակցության համար հարկավոր է մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/43jccec6: