ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։