Սկսվել է Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը

Սկսվել է Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը

Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին տեղեկանում ենք ռուական խաղաղապահների զորախմբի թելեգրամյան ալիքի։

Նշվում է, որ ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված մարտական ​​գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների։ Բացի այդ, ըստ հաաղորդագրության, Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, ՀՏԿՀ և Դյուրակիր զենիթահրթիռային համալիր։

Leave a Reply

Your email address will not be published.