Ջերմուկում լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ասաց, որ սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: Նրա խոսքով՝ հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է։ Հարցին, թե ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, ԳՇ պետը պատասխանեց, որ բարելավում են դիրքերը, կատարելագործում են, իրականացնում են համապատասխան աշխատանքներ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է նաև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նա ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Կոլոննային ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։