Սյունիքի ճանապարհներին առկա է մերկասառույց, Ջերմուկից Սիսիան, Կապանից Ջերմուկի խաչմերուկ տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Սյունիքի ճանապարհներին առկա է մերկասառույց, Ջերմուկից Սիսիան, Կապանից Ջերմուկի խաչմերուկ տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։

 

Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Տիգրանաշենի, Դիլիջանի ոլորաններում, Ճամբարակ, Վարդենիս, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ապարան, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Քաջարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր գյուղում տեղում է ձյուն:

 

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին մառախուղ է։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.