Սոցիալական աշխատողների այցերն այսուհետ ավելի թանկ կնստեն պետության վրա

Սոցիալական աշխատողների այցերն այսուհետ ավելի թանկ կնստեն պետության վրա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուների ընտանիքներ, աշխատավայրեր, հիվանդանոց կամ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների դիմաց այսուհետ պետության կողմից ավելի բարձր փոխհատուցում կստանան։
Նոր կարգի համաձայն` նրանք յուրաքանչյուր այցի դիմաց նախկին 500 դրամի փոխարեն կստանան 800 դրամ այցելության վճար։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման մեջ նաև նշվում է, որ այս տարվանից ավելացել են ոչ միայն վճարման չափերը, այլև այցելություններ կատարող աշխատողների թիվը, ինչը պայմանավորված է 2023 թվականից անձի հաշմանդամության գնահատման ոլորտում կատարված բարեփոխումներով։

Leave a Reply

Your email address will not be published.