Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, այցելել է Հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։

Leave a Reply

Your email address will not be published.