ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։
«Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ներկայացրել եմ ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները»,- տեղեկացրել է Պապիկյանը «ֆեյսբուքի» իր էջում: