Ստեղծել ենք այնպիսի համակարգ, որ շատ արագ կարողանում է հայտնաբերել Հայաստան ներթափանցող վարակի դեպքերը, շրջանակը զսպել և թույլ չտալ, որ վարակը տարածվի:
Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակում իր եզրափակիչ ելույթում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում ստեղծվել է ամբողջական էլեկտրոնային համակարգ, որը պատվաստանյութերի ստացումից մինչև իրագործում թափանցիկ և հստակ ինֆորմացիա է ներկայացնում՝ որքան պատվաստանյութ է ստացվել, ինչպես է այն պահպանվել, ինչպես են դրանք քաղաքացիներին հասել և քանի հոգի է պատվաստվել:
«Մոտ 20 տարի մեր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, որը կոչված է պայքարելու հենց վարակների դեմ, տաք ջուր անգամ չի ունեցել: Այսօր այն գործում է պատշաճ և 2 տարի հետո կտեղափոխվի նորակառույց շենք»,-նշեց նախարարը: