Սևանա լճից դուրս է բերվել 72 հատ ապօրինի խեցգետնաորսիչ՝ 1176 մ երկարությամբ

Սևանա լճից դուրս է բերվել 72 հատ ապօրինի խեցգետնաորսիչ՝ 1176 մ երկարությամբ

Ծովագյուղ համայնքի հարակից ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 72 հատ ապօրինի խեցգետնաորսիչ՝ 1176 մ երկարությամբ, իսկ 36 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

 

Նախարարությունից հայտնում են, որ վերահսկողության միջոցառումներն իրականացվել են «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից։

 

«ՀՀ կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքներն արգելված որսագործիքների ցանկում են»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 70–ապատիկից մինչև 140–ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100–ապատիկից մինչև 200–ապատիկի չափով:

Leave a Reply

Your email address will not be published.