Սևծովյան ցիկլոնի բերած անձրևները Հայաստանում կշարունակվեն, սպասվում է ամպրոպ և կարկուտ

Սևծովյան ցիկլոնի բերած անձրևները Հայաստանում կշարունակվեն, սպասվում է ամպրոպ և կարկուտ

Սև ծովի ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում  անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հանրապետության տարածքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Armenia_09_06_24.png (275 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan_09_06_24.png (31 KB)

 

Leave a Reply

Your email address will not be published.