Վագոն-տնակում հայտնաբերվել է դի․ Քրեական քրոնիկոնն այսօր (տեսանյութ)

Վագոն-տնակում հայտնաբերվել է դի․ Քրեական քրոնիկոնն այսօր (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է մահացածի ինքնությունը։ Մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն է։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.