«Վախեցած զինվորականներ կան»․ Քոչարյանը թվարկեց անուններ, ովքեր հրաժարվել են գնալ ԱԺ

«Վախեցած զինվորականներ կան»․ Քոչարյանը թվարկեց անուններ, ովքեր հրաժարվել են գնալ ԱԺ

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ափսոսում է, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնողները շարունակաբար բացակայում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերից։ Նա այս հայտարարությունն արեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր: Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,– նշեց նա։

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հրավեր է ստացել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, և հույս հայնեց, որ նա կընդունի հրավերը՝ ի տարբերություն Մովսես Հակոբյանի (ԶՈւ ԳՇ նախկին պետ), որին նույնպես կրկին հրավեր կուղարկվի։

Leave a Reply

Your email address will not be published.