Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար

Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։

 

Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

 

Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով :

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.