Վարդան Ոսկանյան. Այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որը դեռևս հաջողության գրավական չէ

Վարդան Ոսկանյան. Այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որը դեռևս հաջողության գրավական չէ

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությանը դիմակայելու կամքի բացակայության և ակնհայտ թուլամորթության համար մեզանում որպես հիմնական «կռվան» օգտագործվում է այն, թե արհեստածին Ադրբեջանը մի շարք առումներով օբյեկտիվորեն առավելություններ ունի»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, ոչ ոք չի կարող ժխտել այդ առավելությունները, բայց կարող է այս առումով բերել  մի այլաբանություն.

«Խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում բուհական որոշ «պրեստիժային» մասնագիտությունների գծով ոչ բոլոր դեպքերում, սակայն այնուամենայնիվ գործում էր ազդեցիկ նոմենկլատուրային ծանոթ-բարեկամ ունենալու կամ ֆինանսական հնարավորությունների միջոցով քննությունների բարդությունը հաղթահարելու առավելության կայացած մեխանիզմ։

Նման նախնական առավելություն չունենալու դեպքում ելքը մեկն էր՝ դրսևորել կամք և գիտելիքի ձեռքբերմամբ սեփական ուժերով հաղթահարել բոլոր՝ նաև քննության բարդությունները, կամ, այլ խոսքերով, լինել իրական գերազանցիկ և հետ թողնել առաջին խմբին։

Արհեստածին Ադրբեջանի և Հայաստանի պարագայում պայմանականորեն նույն իրավիճակն է՝ այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռևս հաջողության գրավական չէ՝ պայմանով, եթե Հայաստանը դրսևորի կամք և դառնա գերազանցիկ մրցակցության բոլոր ոլորտներում»։

Leave a Reply

Your email address will not be published.