Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Վեհափառ Հայրապետ

Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Վեհափառ Հայրապետ

Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում:

Այս մասին Մայր աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, այդ հայրական պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաև մտահոգիչ է ազգային մեր կյանքում, մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին:

Այդ իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով»,- ասաց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ այս խնդիրը առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար։

Leave a Reply

Your email address will not be published.