Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունի։
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,- լրագրողներին ասաց Սրբազանը՝ արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, որը նշել էր՝ շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։
Հարցին՝ իսկ եթե շարժման մեծ մասը Ձեզ տեսնի՞՝ Սրբազանը պատասխանեց՝ ընթացքը կորոշի։
«Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել»,- հավելեց Սրբազանը։
Aysor.am