Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ. Դեպքի վայրում եղել է արյունոտ դանակ

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ. Դեպքի վայրում եղել է արյունոտ դանակ

 

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

 

Տեղում ոստիկանության աշխատակիցներն արդեն պարզել են ենթադրյալ վիրավորների ինքնությունը ու մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, նշված վայրից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց:

 

 

Վիրավորներին էլ մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

 

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են 2 հարազատ եղբայրներ:

Leave a Reply

Your email address will not be published.