Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե իրենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ`սիրո ու համերաշխության հեղափոխություն, ու որ վենդետաներ չեն լինելու:
«Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է», – Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:
Փաշինյանի խոսքով` իրենց մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա:
«Իմ համոզմունքը եղել ու մնում է այն, որ այն, ինչ ինստիտուտցիոնալ չէ, արդարություն չէ», – շեշտեց նա: