Վատ եղանակային պայմանները պատճառ են դարձել Ռուսաստանից Վրաստան տանող Վրեին Լարսի ճանապարհով բեռնատարների երթևեկությունը դադարեցնելու համար:«Ինտերֆաքսը» գրում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության պատճառովՎլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում ծանր մեքենաների տեղաշարժը՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ արգելված է 2023 թվականի դեկտեմբերի 12-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև հետագա ծանուցումն արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախկինում Վերին լարսը վատ եղանակի պատճառով փակվել էր դեկտեմբերի 12-ին Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ից մինչև 13:15-ը: