Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով: