Վերին Լարսում սահմանափակումներ են մտցվել

Վերին Լարսում սահմանափակումներ են մտցվել

Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Կազբեկի-Վերին Լարս»  անցակետում տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ են մտցվել։

Սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը, ժամը 06։00-09։00, արգելվելու է  տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով՝ Ռուսաստանից դեպի Վրաստան և Վրաստանից դեպի Ռուսաստան։

Պատճառը մաքսակետի և ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցակետը կգործի սովորական ռեժիմով։

Հիշեցնենք՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին անցնում է «Վերին Լարս» անցակետով։

Leave a Reply

Your email address will not be published.