Վլադիմիր Պուտինը ժամանել է Բաքու. ՌԴ նախագահին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետը

Վլադիմիր Պուտինը ժամանել է Բաքու. ՌԴ նախագահին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական ծառայությունը։

ՌԴ նախագահը երկօրյա պետական այցով է գտնվելու Ադրբեջանում։

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

Վլադիմիր Պուտինին Ալիևը չի դիմավորել։ ՌԴ նախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը։

Leave a Reply

Your email address will not be published.