Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հայտնի հարցազրույցից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։
Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»։