Տարրական պայմաններ չեն ապահովվել զոհվածների ընտանիքների համար. Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է «Եռաբլուրում» առկա վիճակին

Տարրական պայմաններ չեն ապահովվել զոհվածների ընտանիքների համար. Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է «Եռաբլուրում» առկա վիճակին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանոցների միջև ընկած հատվածներին՝ նշելով, որ 2․5 տարի է՝ տարրական պայմաններ չեն ապահովվել զոհվածների ընտանիքների համար։

«2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին»,- գրել է Առաքելյանը՝ գրառմանը կից նաև լուսանկարներ հրապարակելով։

«Սա քաղաքի այն հատվածն է, որտեղ իշխանությունները չեն նկարվում, կարմիր լենտեր չեն կտրտում, հետևաբար դժվար տեղյակ լինեն այս ամենի մասին։ Սա անպատասխանատվություն չի, բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին»,- նշել է քաղաքական գործիչը:

Leave a Reply

Your email address will not be published.